Ազգայնական շարժումների նման գործելակերպն ուղղված է խարխլելու Ռուսաստանի հիմքերը
Ռուսաստանի հայերի միության հայտարարությունը Մոսկվայի Մանեժնայա հրապարակում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ
Դեկտեմբերի 11-ին Մոսկվայի Մանեժնայա հրապարակում ազգայնամոլ ծայրահեղականների կազմակերպած միջադեպերի առնչությամբ Ռուսաստանի հայերի միությունը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ասված է. «Ռուսաստանի հայերի միությունը հայտնում է իր լուրջ անհանգստությունը` կապված «ֆուտբոլային երկրպագուների» իրականացրած անհավասարակշիռ ցույցերի հետ, որոնք ընթացել են ազգային-ծայրահեղական լոզունգներով եւ կարգապահների հետ բախումներով: Մենք խորապես ցավում ենք, որ զանգվածային անկարգությունների հետեւանքով հոսպիտալացվել են ավելի քան 30 մարդ, կան նաեւ սպանվածներ: Մենք հայտնում ենք մեր անկեղծ ցավակցությունը տուժողներին ու նրանց հարազատներին: Այսպիսի հանցավոր գործողությունները, ազգային ծայրահեղական դրսեւորումները մեր բազմազգ երկրում, որի սահմանադրության համաձայն` «Պետությունը երաշխավորում է մարդու իրավունքների ու ազատությունների հարգումը` անկախ նրա ռասայից եւ ազգությունից», անթույլատրելի են եւ ծայրահեղ վտանգավոր: Մենք համոզված ենք, որ ազգայնական շարժումների նման գործելակերպը անհրաժեշտ է կոշտ քննադատության արժանացնել, քանի որ այն ուղղված է խարխլելու մեր պետության հիմքերը: Մենք կոչ ենք անում մեր հայրենակիցներին` չենթարկվել սադրանքների, ցուցաբերել զգոնություն եւ ձեռնպահ մնալ անհավասարակշիռ միջոցառումներին մասնակցելուց: Ռուսաստանի հայերի միությունը հետայսու էլ շարունակելու է ջանքեր գործադրել` ամրապնդելու մեր երկրում ապրող երիտասարդների միությունը: Մենք շարունակական ենք լինելու նաեւ Ռուսաստանում ապրող տարբեր ժողովուրդների համագործակցության ընկերական ու բարեկամական մթնոլորտի ապահովմանն ուղղված մեր ջանքերում` ի նպաստ բազմազգ Ռուսաստանի հետագա վերելքի ու բարգավաճման»:
ArmAr.am












