Արցախի Հանրապետության նախագահը ստորագրել է օրենքներ
Դեկտեմբեր 16, 2010թ. 16:26
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 16-ին ստորագրել է <<Գյուղատնտեսական համատարած հաշվառման մասին>> օրենքը:
Նույն օրը երկրի ղեկավարը ստորագրել է նաեւ <<Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին>> օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, <<Նվազագույն ամսական աշխատավարձի մասին>> օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին օրենքները:












