Գլխավոր » Regions, Լրահոս, Վրաստան

Սահակաշվիլին կեղծել է իր կենսագրությունը

Դեկտեմբեր 17, 2010թ. 10:13

Sahakashvili «Վրաստանի նախագահ Սահակաշվիլին իր պաշտոնական կայքէջում «գեղեցկացրել» է սեփական կենսագրությունը, հաղորդում է «Գեորգիեն նախրիշթըն»-ը` հենվելով Ինտերպրեսնյուզի աղբյուրների վրա, որն էլ իր հերթին վկայաբերում է վրացական մի թերթի տվյալները: Ըստ աղբյուրի, մեկ ամիս առաջ Վրաստանի նախագահի պաշտոնական կայքէջում հրապարակված կենսագրական տվյալները կեղծ են: Խոսքն առավելապես վերաբերում է 1990-ականների կովկասյան հակամարտություններին:

Վրացական Ինտերպրեսնյուզը մանրամասնում է` Սահակաշվիլին մի կոնֆերանս է կազմակերպել, որի մասնակիցները Վրաստանի կազմի մեջ ընդգրկված, նրան անհավատարմություն ցույց տված հանրապետություններից են եղել:Ըստ նախագահի կայքէջի շարադրանքի, խոսքը 1992-ին մարդու իրավունքների նորվեգիական ինստիտուտում կազմակերպված կոնֆերանսին Հարավօսական հանրապետության հետ զինադադարի արձանագրության մասին է, ներկայացվում է նաեւ կենտրոնական իշխանության եւ Աբխազիայի միջեւ գերիների փոխանակման հարցում, ինչպես նաեւ ԼՂ հակամարտության շուրջ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ գործընթացում Սահակաշվիլու ունեցած դերակատարումը:

Հակամարտությունների փորձագետ Պաատա Զաքարեիշվիլին հայտնել է, թե այդ թվերի Սահակաշվիլուն շատ լավ է ճանաչել եւ հստակ գիտի, որ նա Աբխազիայի հետ կապ չի ունեցել:Այդ ժամանակ Սահակաշվիլին պատգամավոր էլ չի եղել: Իսկ ինչ վերաբերում է Հայաստանի եւ Ադրբեջանի գերիների փոխանակման գործում Սահակաշվիլու մասնակցությանը, Զաքարեիշվիլին այն «չափազանց երեւակայական» է որակում:

Փորձագետի տվյալներով, աբխազական պատերազմի ժամանակ Սահակաշվիլին Վրաստանում «թաքնվում» էր: Զաքարեիշվիլին ենթադրում է, թե արտասահմանյան գործընկերների մոտ հաստատում ձեռք բերելու նպատակն է պարտադրել Սաակաշվիլուն կեղծել կենսագրությունը:

«Ազգ»

ArmAr.am


Դիտել Regions, Լրահոս, Վրաստան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն