Գլխավոր » Լրահոս

Վարչապետն ընդունել է նորանշանակ դեսպանին

Դեկտեմբեր 17, 2010թ. 13:22

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լատվիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Գինտս Ապալսին (նստավայրը` Վիեննա):

Շնորհավորելով դեսպանին դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ և մաղթելով արդյունավետ աշխատանք` վարչապետը համոզմունք է հայտնել, որ իր պաշտոնավարման ընթացքում նա կնպաստի հայ-լատվիական հարաբերությունների խորացմանը և ամրապնդմանը: Կառավարության ղեկավարը կարևորել է երկու երկրների միջև համագործակցության զարգացման նոր ուղղությունների բացահայտումը և եվրոպական ինտեգրման գործընթացների համատեքստում Հայաստանին Լատվիայի փորձի փոխանցումը:

Անդրադառնալով եվրաինտեգրման ուղղությամբ Լատվիայի անցած ճանապարհին` նորանշանակ դեսպանն ընդգծել է, որ Լատվիան պատրաստակամ է աջակցելու Հայաստանին և կիսելու իր փորձը Եվրոպական միության հետ համագործակցության հարցում:

Հանդիպման ընթացքում կողմերը զրուցել են տնտեսական գործակցության զարգացման հեռանկարների շուրջ: Երկու երկրների տնտեսական հնարավորությունների բացահայտման և գործարարների միջև կապերի աշխուժացման համատեքստում երկուստեք ընդգծվել է գործարար համաժողովների կազմակերպման անհրաժեշտությունը: Քննարկվել են շինարարության, զբոսաշրջության և մշակույթի ոլորտներում հարաբերությունների ակտիվացման հնարավոր ուղղությունները:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամից հետո երկու երկրների քաղաքական ու տնտեսական զարգացումներին:

Հանդիպման ավարտին ՀՀ վարչապետն իր ողջույններն է փոխանցել Լատվիայի վարչապետին:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն