Ընդունելություն Արցախի Հանրապետության նախագահի մոտ
Դեկտեմբեր 17, 2010թ. 13:29
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 17-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պատվիրակությանը` կառույցի ղեկավար Գարեգին Ազարյանի գլխավորությամբ:
Հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Ռաշիդ Պետրոսյանը, քննարկվել են հայկական երկու պետությունների ընտրական հանձնաժողովների միջեւ կապերի խորացման եւ մասնագիտական վերապատրաստմանն առնչվող հարցեր,- տեղեկացնում է Արցախի Հնրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:
Երկրի ղեկավարը ողջունել է ՀՀ եւ ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովների միջեւ փոխըմբռնման հուշագրի ստորագրումը՝ այն կարեւորելով ոլորտում երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից:
ArmAr.am












