‹‹Ձեզ վստահված է ապահովել մեր երկրի ու ժողովրդի անվտանգությունը տարբեր ոլորտներում››
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի շնորհավորական ուղերձը Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա առթիվ
Ազգային անվտանգության ծառայության հարգելի աշխատակիցներ,
Ի սրտե շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական տոնի առթիվ:
Ձեզ վստահված է չափազանց կարեւոր առաքելություն` ապահովել մեր երկրի ու ժողովրդի անվտանգությունը տարբեր ոլորտներում: Այդ պատասխանատու աշխատանքը արդյունավետ կերպով իրականացնելու համար անհրաժեշտ է համապատասխան մասնագիտական պատրաստվածություն, սկզբունքայնություն, բարձր բարոյական հատկանիշներ եւ, իհարկե, հայրենիքին անմնացորդ ծառայելու պատրաստակամություն:
Վստահ եմ, Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունն ունի անհրաժեշտ ներուժ իր գործառույթները պատշաճ մակարդակով իրականացնելու համար: Պետությունն էլ իր հերթին ուշադրության կենտրոնում կպահի գերատեսչության տեխնիկական հագեցվածության, աշխատակիցների աշխատանքային պայմանների բարելավման, սոցիալական հիմնախնդիրների լուծման գործը:
Մեկ անգամ եւս շնորհավորում եմ համակարգի աշխատակիցներին ու վետերաններին եւ մաղթում քաջառողջություն, երջանկություն ու մեծագույն հաջողություններ աշխատանքում եւ անձնական կյանքում:
ArmAr.am












