Գլխավոր » Regions, Իրան, Լրահոս, Տարածաշրջան

‹‹Իրանը պետք է կենտրոնանա հարևան երկրների վրա››

Դեկտեմբեր 20, 2010թ. 18:39

Iran-1Իրանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Ալի-Ակբար Սալեհին խոսել է նախարարության նոր ծրագրերից` արտաքին հարաբերությունների զարգացման վերաբերյալ:

Շաբաթ օրը` Մանուչեհեր Մոթաքիի հրաժեշտի արարողության ժամանակ, Սալեհին հայտնել է, որ Իրանը պետք է կենտրոնանա հարևան երկրների և իսլամական աշխարհի հետ հարաբերությունների վրա:

Իրանի արտաքին քաղաքականության ծրագրերում առավել նշանակալից դիրք ունեցող երկրներ Սալեհին անվանել է Թուրքիային և Սաուդյան Արաբիային: Նա նաև նշել է Ռուսաստանի և Չինաստանի նկատմամբ հատուկ քաղաքական ուշադրության անհրաժեշտությունը:  Եվրամիության վերաբերյալ Սալեհին ասել է, որ  չնայած անտրամաբանական քայլերին, ԵՄ անդամ երկրները ձգտում են կայուն հարաբերություններ ունենալ Իրանի հետ: Նա նաև ավելացրել է, որ մնացած երկրները, ինչպիսիք են Սիրիան, Լիբանանը և Իրաքը,  որոնց հետ Իրանի հարաբերությունները խորը արմատներ ունեն, կարող են մոռացվել:

ArmAr.am


Դիտել Regions, Իրան, Լրահոս, Տարածաշրջան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն