Գլխավոր » Genocide, Լրահոս, Ցեղասպանություն

Ռուբեն Սաֆրաստյան. Հայոց ցեղասպանության մասին բանաձևը 2011 թվականին ընդունվելու մեծ շանսեր ունի

Դեկտեմբեր 21, 2010թ. 14:34

Ruben SafrastyanԵթե Հայոց ցեղասպանության մասին բանաձևն այսօր անցնի ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում քվեարկության ժամանակ, ապա բանաձևը 2011 թվականին ընդունվելու մեծ շանսեր ունի: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը: Նրա խոսքով` ԱՄՆ 111-րդ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում մեծամասնությունը կազմում են հանրապետականները, որոնց մի մասը հիասթափված է Թուրքիայի ներկայիս քաղաքականությունից:

«Նախորդ տարի բանաձևն ընդունելու համար 8 ձայն պակասեց: Եթե այս տարի հաջողվի ապահովել այդ ձայները, ապա բանաձևը կընդունվի: Բայց, այնուամենայնիվ, պետք չէ մեծ հույսեր կապել այսօրվա քվեարկության հետ»,- ասաց պրոֆեսորը:

ArmAr.am


Դիտել Genocide, Լրահոս, Ցեղասպանություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն