Ադրբեջան-Թուրքիա` ռազմավարական պայմանագիր
Ադրբեջանի խորհրդարանը վավերացրել է Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմավարական գործընկերության և փոխօգնության մասին պայմանագիրը: Այս մասին տեղեկացնում է ‹‹Ռեգնում›› գործակալությունը:
Պայմանագիրը բաղկացած է 23 հոդվածից և 5 բաժնից` ‹‹Ռազմաքաղաքական հարցեր և անվտանգության հարցեր››, ‹‹Ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության հարցեր››, ‹‹Տնտեսական համագործակցության հարցեր››, ‹‹ Մարդասիրական հարցեր›› և ‹‹Ընդհանուր ու ամփոփիչ դրույթներ››:
Պայմանագրի, մասնավորապես, երկրորդ հոդվածում ասվում է, որ եթե կողմերից մեկը ռազմական հարձակման կամ ագրեսիայի ենթարկվի երրորդ պետությունից կամ պետությունների խմբից, ապա կողմերը բոլոր միջոցների կիրառմամբ միմյանց փոխադարձ օգնություն պետք է ցուցաբերեն:
Պայմանագրի երրորդ հոդվածը նախատեսում է սերտ համագործակցություն պաշտպանական և ռազմատեխնիկական քաղաքականության մեջ:
ArmAr.am












