Գլխավոր » Culture-Hogevor, Լրահոս, Հայկական տոներ, Հասարակություն

Դեկտեմբերի 22-ը Միհր Աստծո վերածննդի օրն է

Դեկտեմբեր 22, 2010թ. 17:40

garniՁմեռային արեւադարձի օրը հայ արիները նշում են Հայոց արդարադատության Աստված Միհրի ծնունդը:
Հայ Արիական Միաբանության Գերագույն Խորհրդի եւ ՀԱՄ Հոգեւոր Խորհրդի անդամները, ՀԱՄ քրմի թեկնածուների առաջարկությամբ այս անգամ Միհր Աստծո ծնունդը նշեցին Աբովյանի պատմական վայրերից մեկում՝ Էլար-Դարանի տարածքում:
Էլարը (Ելար-ԵլԱրա) Արա Գեղեցիկի եւ Շամիրամի ճակատամարտի վայրն է, պատմականորեն շուրջ 4.000 տարվա վաղեմություն ունի, իսկ Դարանի ամրոցը ժամանակին անառիկ է եղել բոլոր թշնամիների համար, որոնց համար այդ տարածքը միշտ մնացել է որպես դարանակալ վայր…
ՀԱՄ քրմի թեկնածուները անկացրեցին հայ-արիական (հեթանոսական) ծիսական արարողություն, փառաբանեցին Տիեզերքի Արարչին, հայ Աստվածներին, հատկապես՝ օրվա խորհուրդը կրող Միհր Աստծուն: ՀԱՄ Հոգեւոր Խորհուրդը օծեց նաեւ Կոտայքի մարզի մի շարք քրմի թեկնածուների:
Հայ Արիական Միաբանության (ՀԱՄ) եւ Հայ Ազգայնականների Համախմբման (ՀԱՀ) ղեկավարները Էլար-Դարանիի արարողությունից հետո, ՀԱՄ ՙՀայ Արի Ասպետ՚-ի կոչման արժանացած մի քանի արորդիների հետ այցելեցին Գառնի արիական-հեթանոսական տաճար եւ փառաբանեցին Արդարադատության Աստված Միհրին:
Երեւան վերադառնալիս ՀԱՄ եւ ՀԱՀ անդամները իրենց հարգանքի տուրքը մատուցեցին նաեւ Հայկ Նահապետին՝ նրա արձանի մոտ ոգեկոչման եւ փառաբանման ձոներ ասելով:
Վերջում ՀԱՄ գրասենյակում կատարվեց Միհր Աստծուն նվիրված տոնական արարողություն:

Հայ Արիական Միաբանության
Լրատվական կենտրոն
ArmAr.am


Դիտել Culture-Hogevor, Լրահոս, Հայկական տոներ, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն