ՄԱԿ-Ը բանաձև ընդունեց ազգայնամոլության դեմ
Ինչպես տեղեկացնում է BBC-ն, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է Ռուսաստանի ներկայացրած բանաձեւը` «Ազգայնամոլական գաղափարներ քարոզելու անթույլատրելիության վերաբերյալ»:
Բանաձեւի նպատակն է հակազդել ազգայնամոլությանը, ազգայնական խտրականությանը եւ այլատյացության արդիական դրսեւորումների տարածմանը նպաստող գործընթացներին: Դատապարտելի են համարվում նաեւ այն մարդկանց հերոսացնելու փորձերը, որոնք ազգայնամոլական հանցագործությունների հեղինակներ են: Մտահոգություն է հայտնվում նաեւ Երկորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ֆաշիզմի դեմ պայքարած անձանց նվիրված հուշարձանները սրբապղծելու եւ ոչնչացնելու դեպքերի վերաբերյալ:
Անշուշտ, Ռուսաստանը իր ներկայացրած բանաձեւով, մանավանդ վերջին պարբերությամբ, ցանկանում է բարձրաձայնել Վրաստանում տեղի ունեցած նմարօինակ դեպքերի մասին, սակայն, միեւնույն ժամանակ ՄԱԿ-ի ընդունած` ազգայնամոլության դեմ բանաձեւը կարեւոր է բուն Ռուսաստանի համար: Պակաս հատկանշական չէ բանաձեւի հետեւյալ տողը. «Դատապարտելի են այլատյացության արդիական դրսեւորումները, ազգայնամոլական հանցագործությունների հեղինակներին հերոսացնելու փորձերը»:
Նմանՙ պետականորեն հովանավորվող վարվելակերպ արդեն քանի տարի դրսեւորում է հարեւան Ադրբեջանը` ամեն հայի ու հայկականի նկատմամբ:
Հ. Ա. «Ազգ» օրաթերթ
ArmAr.am












