ՀՀ և ՌԴ զինուժերի շտաբային բանակցություններ
Դեկտեմբեր 23, 2010թ. 13:13
ՀՀ և ՌԴ զինված ուժերի ներկայացուցիչների շտաբային բանակցություններին մասնակցելու նպատակով Մոսկվա է մեկնել ՀՀ ՊՆ պատվիրակությունը` ՀՀ և ՌԴ զինված ուժերի միացյալ զորքերի (ուժերի) խմբավորման հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Գրիգորյանի գլխավորությամբ:
Նախատեսվում է լրամշակել և հաստատել ՀՀ և ՌԴ զինված ուժերի միացյալ զորքերի խմբավորման կիրառման պլանը, ինչպես նաև քննարկել միացյալ զորքերի խմբավորման միացյալ հրամանատարության կառուցվածքը:












