Գլխավոր » Hay-turq, Լրահոս, Քաղաքականություն

ՄԱԿ-Ը կարևորում է ժողովուրդների ինքնորոշման իրավունքը

Դեկտեմբեր 24, 2010թ. 09:00

14Նյու Յորքում օրերս ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում (ԳԱ) միաձայն ընդունվել են բանաձեւեր, որոնցում կարեւորվում է ժողովուրդների ինքնորոշման իրավունքը:

Մասնավորապես, Գլխավոր ասամբլեան ընդունելով «Ժողովուրդների ինքնորոշման համընդհանուր իրականցումը» խորագրով բանաձեւը, վերահաստատում եւ կոչ է անում հատուկ ուշադրություն դարձնել այս իրավունքի ոտնահարման դեպքերին: Կազմակերպության բազմաթիվ անդամ-երկրներ հավատացած են, որ ինքնորոշման իրավունքը միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից է, արդիական է այսօրվա միջազգային անցուդարձի համատեքստում եւ համարվում է միջազգային ողջ համակարգի կարեւորագույն հենասյուներից մեկը:

Հայաստանի արտգործնախարարության տեղեկացմամբ, Նյու Յորքում օրերս ընդունվել է մեկ այլ բանաձեւ, որն առնչվում է ՄԱԿ-ի եւ Իսլամական համաժողով կազմակերպության համագործակցությանը, որում ԳԱ-ն խնդրում է նշված երկու միջկառավարական կառույցներին շարունակել համագործակցությունը` ուղղված համընդհանուր խնդիրների լուծմանը, ինչպիսիք են միջազգային խաղաղության եւ անվտանգության, զինաթափման, մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների եւ ազգերի ինքնորոշման իրավունքի հիմնահարցերը:

Այսպիսով ՄԱԿ-ն իր հաստատակամությունն է հայտնել սեփական կանոնադրության ու գործունեության հիմնաքար հանդիսացող արժեքներին, եւ ոչինչ ավելին:

Ա. Հ.

ArmAr.am


Դիտել Hay-turq, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն