Գլխավոր » Լրահոս, Հասարակություն

«Հայաստանի օր» Պավիայում

Դեկտեմբեր 23, 2010թ. 18:38

Դեկտեմբերի 17-ին դեսպան Ռուբեն Կարապետյանը հանդիպել է Պավիայի քաղաքապետ Ալեսսանդրո Կատտանեոյի /Alessandro Cattaneo/ հետ: Հանդիպման սկզբում դեսպանը ողջունել է Պավիայի եւ Գյումրիի միջեւ համագործակցության հաստատելու նախաձեռնությունը` ընդգծելով, որ համագործակցության խթանումը Իտալիայի եւ Հայաստանի նահանգների ու քաղաքների միջեւ հանդիսանում է դեսպանության առաջնային խնդիրներից մեկը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Պավիա եւ Գյումրի քաղաքների միջեւ համագործակցության խորացմանը, Եվրոպայի ամենահին` Պավիայի համալսարանում հայ ուսանողների ուսման, ինչպես նաեւ տեղեկատվական տեխնոլոգիաների, բժշկության, փոքր ու միջին բիզնեսի ոլորտներում հայ եւ իտալացի գործարարների համագործակցության հնարավորություններին վերաբերող մի շարք հարցեր: Պայմանավորվածություն է ձեռք բերվել Պավիայի եւ Հայաստանի բժշկական համալսարանների միջեւ համաձայնագրի ստորագրման, Պավիայում բարձր տեխնոլոգիաների հիման վրա նորաստեղծ ուռուցքաբանական կենտրոնի հետ կապերի հաստատման, ինչպես նաեւ 2011թ. Պավիայում հայ-իտալական գործարար համաժողով կազմակերպելու վերաբերյալ:

Նույն օրը երեկոյանՊավիայի քաղաքապետարանի պատմական Բրոլետտո շենքում տեղի է ունեցել «Հայաստանի օր» միջոցառումը: Ներկաներին ողջույնի խոսքով դիմել են Իտալիայի ԱԳՆ տեղակալ, սենատոր Ա. Մանտիկան, Պավիայի քաղաքապետ Ա.Կատտանեոն ու դեսպան Ռ. Կարապետյանը: Իր ելույթում Ա. Մանտիկան նշել է, որ Հայաստանը «Իտալիայի մտերիմ եւ պատմական բարեկամն է» եւ «Իտալիան շահագրգռված է Հայաստանի հետ խորացնելու իր համագործակցությունը»: Անդրադարձ է կատարվել հայ ժողովրդի հարուստ մշակութային անցյալին ու ներկա դժվարություններին, այդ թվում` ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը:

Այնուհետեւ Նադիա Պասկաուալը ներկայացրել է վերջերս զբոսաշրջիկային հայտնի «Polaris» իտալերեն ուղեցույցների շարքում հրատարակված «Հայաստան եւ Լեռնային Ղարաբաղ» իր հեղինակած գիրքը:

Երեկոն եզրափակել են հայկական մշակույթի եւ պատմության վերաբերյալ Միլանում ՀՀ պատվավոր հյուպատոս Պ. Քուչուկյանի զեկուցումն ու Ֆ. Չեթինի «Իմ տատիկս` Հրանուշը» գրքի թատերական ներկայացումը:


Դիտել Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն