Ռալֆ Յիրիկյանին շնորհվել է Բրյուսովի անվան մեդալ
Այսօր Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն այցելել է
ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակ և հանդիպել ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ
Յիրիկյանի հետ: ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենի ուղեկցությամբ, դեսպանը շրջել է
ընկերության գործառնական կենտրոններում և ծանոթացել աշխատակիցների հետ: Պրն. Յիրիկյանը
ներկայացրել է ընկերության 2010 թվականի ձեռքբերումները և հաջորդ տարվա ծրագրերը:
Ընկերությունում կայացած հատուկ արարողության ընթացքում, դեսպան Կովալենկոն
ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին շնորհել է Ռուսաստանի Դաշնության
կառավարական` Վալերի Բրյուսովի անվան մեդալ` հումանիտար և մշակութային ոլորտում
հայ-ռուսական հարաբերությունների զարգացման ու ընդլայնման գործում ունեցած ներդրման
համար:
Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանը նաև շնորհակալություն հայտնեց ՎիվաՍել-ՄՏՍ-ի
գլխավոր տնօրենին` 2005-ին ընկերության մեկնարկած գործունեությունից մինչ օրս
կորպորատիվ խորհրդանիշ դառնալու հարցում անձնական բացառիկ ներդրման համար:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը լայնորեն ճանաչվել է որպես արդյունավետության և կորպորատիվ կառավարման,
կորպորատիվ պատասխանատվության ոլորտում առաջնորդության և հայաստանյան տնտեսության մեջ
բացառիկ ներդրման գործում օրինակելի ընկերություն:
Գործունեության ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակաբար առաջարկել է նորարարական
լուծումներ, մատչելի և որակյալ ծառայություններ, որոնք հանդիսանում են ընկերության
մրցակցային առավելությունը:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի տնտեսական գործունեությունն ու մշակույթի, սպորտի, կրթության, գիտության,
առողջապահության, համայնքային ենթակառուցվածքների և շրջակա միջավայրի պահպանման հարցում
կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը եղել և մնում են ՎիվաՍել-ՄՏՍ-ի
գործունեության ռազմավարության հիմքում: Դրա արդյունքում է նաև, որ Հայաստանի առաջատար
բջջային օպերատորը կարճ ժամանակահատվածում ներդրել է բիզնեսի կառավարման արդյունավետ
մոդել և հայաստանյան բիզնես միջավայր ներմուծել կառավարման որակապես նոր մշակույթ:
Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական հարաբերությունները երկու երկրների
կառավարությունների ուշադրության կենտրոնում են: ՎիվաՍել-ՄՏՍ-ը ռուսաստանյան կապիտալի
մասնակցությամբ Հայաստանում գործող և մեծ հաջողության հասած ընկերության ավագույն
օրինակն է :












