Կարևորվել են երկրաբանական աշխատանքներն Արցախում
Դեկտեմբեր 27, 2010թ. 16:30
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 26-ին այցելել է Մարտակերտի շրջանի Դրմբոն գյուղ, որտեղ հանդիպում է ունեցել <<Բեյզ Մեթըլս>> փակ բաժնետիրական ընկերության աշխատակիցների հետ եւ շնորհավորել նրանց գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը:
Նախագահը կարեւորել է ընկերության դերը Արցախում երկրաբանահետախուզական աշխատանքներ իրականացնելու գործում, ինչպես նաեւ այս ուղղությամբ նրա կողմից կատարված մեծածավալ ներդրումները:
Բակո Սահակյանը մեծ ձեռքբերում է համարել նաեւ այն, որ <<Բեյզ Մեթըլս>> ընկերությանը հաջողվել է ստեղծել ժամանակակից տեխնիկայով եւ սարքավորումներով հագեցած գործարան եւ իր ավանդույթներն ունեցող ամուր կոլեկտիվ:
Միջոցառմանը ներկա էին Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:












