Իրանն ու «վեցյակը» քննարկում են բանակցությունների ժամկետները
Դեկտեմբեր 27, 2010թ. 17:00
Իրանը և միջազգային միջնորդների «վեցյակը» սկսել են քննարկել Ստամբուլում կայանալիք բանակցությունների հստակ ժամկետները:
Կիրակի օրը կողմերը միմյանց հետ կապ են հաստատել և փոխանակվել այս հարցի մասին իրենց տեսակետներով:
Լրատվամիջոցները նշում են, որ բանակցությունների ժամկետների վերաբերյալ քննարկումներն, այնուամենայնիվ, կշարունակեն բաց մնալ մինչև Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի գալիք այցը Վաշինգտոն և հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ:
ArmAr.am












