Արցախի Հանրապետության ԱԺ-ն հրավիրում է արտահերթ նստաշրջան
Դեկտեմբեր 28, 2010թ. 16:09
ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը` ղեկավարվելով ԼՂՀ Սահմանադրության 86-րդ հոդվածով և հիմք ընդունելով ԼՂՀ կառավարության նախաձեռնությունը, դեկտեմբերի 28-ին ստորագրել է որոշում 2010թ. դեկտեմբերի 29-ին, ժամը 16.00-ին Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելու մասին։
Նստաշրջանը հրավիրվում է ԼՂՀ կառավարության սահմանած հետևյալ օրակարգով՝ ՙԼՂՀ պետական և հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին՚ ԼՂՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին՚ օրենքի նախագծի մասին և ՙԳնումների մասին՚ օրենքի նախագծի մասին։












