Գյուլը Եմենը նախընտրեց Իրաքից
Հունվար 10, 2011թ. 18:32
Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը երկուշաբթի օրը երկօրյա այցով մեկնում է Եմեն: Այցը կայանում է Եմենի նախագահ Ալի Աբդուլլա Սալեհի հրավերով: Գյուլը հանդիպումներ է ունենալու Սալեհի, ինչպես նաև վարչապետ Ալի Մոհամեդ Մուջավարի և ԱԳ նախարար Աբու Բաքր ալ-Քիրբիի հետ: Քննարկվելու են երկկողմ հարաբերությունները, համագործակցությունը միջազգային կառույցների շրջանակներում, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային հարցեր:
Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն, որը պետք է մեկներ Իրաք, հետաձգել է իր այցը` նախագահին Եմեն ուղեկցելու հնարավորության պատճառաբանությամբ:












