Թուրքիան երբեք չի անդամակցի Եվրամիությանը, քանի դեռ օկուպացված է Կիպրոսի մի մասը
Հունաստանի վարչապետ Գեորգիոս Պապանդրեուն երկօրյա այցով ժամանել էր Թուրքիա: Այցը դիտարկվում էր որպես ժեստ հարաբերությունների բարելավման պատրաստակամության վերաբերյալ: Սակայն, Պապանդրեուի այցին նախորդած սահմանը խախտելու դեպքերը թուրքական ռազմական ինքնաթիռների կողմից թույլ չտվեցին դրանց իրականացմանը: Էրզրումում անցկացված խորհրդաժողովի ընթացքում Պապանդրեուն խիստ կերպով քննադատել է այս դեպքը:
«Ին՞չ է Թուրքիան փորձում ապացուցել»,- ասել է նա,-«Միգուցե սա սովորական է Թուրքիայի համար, սակայն այսպիսի գործողությունները ստիպում են հույն ժողովրդին մտածել` արդյո՞ք Թուրքիան նոր քաղաքականություն է հետապնդում»:
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պատասխանը առավել հաշտվողական էր. «Մենք պետք է փոխհամաձայնության ոգով գործենք: Չկա պատճառ, որի համար մենք չկարողանանք լուծել այս խնդիրը»:
Խորհրդաժողովի ժամանակ Պապանդրեուն հայտնել էր նաև, որ Թուրքիան երբեք հնարավորություն չի ունենա անդամագրվելու Եվրամիությանը, քանի դեռ շարունակում է օկուպացնել Կիպրոսի մի հատվածը:
ArmAr.am












