Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Միացյալ Նահանգներ
Հունվար 11, 2011թ. 12:25
Հունվարի 9-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Ամերիկայի Միացյալ Նահանգներ, ուր հանդիպումներ կունենա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարերարների հետ` քննարկելու նրանց կողմից ստանձնած Մայր Աթոռի ծրագրերի ընթացքը:
Վեհափառ Հայրապետին ուղեկցում է գավազանակիր Տ. Անանիա աբեղա Ծատուրյանը:












