Գլխավոր » Զինված ուժեր, Լրահոս

Բանակի ուսումնական նոր փուլի մեկնարկը

Հունվար 11, 2011թ. 15:35

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը բանակի ուսումնական նոր փուլի մեկնարկի կապակցությամբ այսօր այցելել է զինված ուժերի հրետանային զորամասերից մեկը: Կարևորելով յուրաքանչյուր զինծառայողի գիտելիքներն ու մարտական պատրաստությունը` պաշտպանության նախարարն ասել է, որ դրանից է կախված մեր զինված ուժերի մարտունակությունը:

Սեյրան Օհանյանը շնորհավորել է զինծառայողներին ուսումնական նոր փուլի կապակցությամբ և նշել, որ ուսումնական գործընթացը, հանդիսանալով զինված ուժերի մարտական պատրաստության կարևոր բաղադրիչը, 2011 թվականին լինելու է պաշտպանության նախարարության ղեկավարության առանձնահատուկ ուշադրության կենտրոնում:

ArmAr.am


Դիտել Զինված ուժեր, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն