Գլխավոր » Լրահոս, Տնտեսություն

Կայացել է FREDA հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նիստ

Հունվար 11, 2011թ. 16:30

2 Freda xorhrdi nist 11.01.11Այսօր կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի (FREDA) Հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը։

Մինչ նիստի օրակարգին անցնելը վարչապետը շնորհավորել է բոլորին Նոր տարվա առթիվ` նշելով. «Քանի որ FREDA-ն նորաստեղծ կառույց է, ուզում եմ ցանկանալ, որ 2011թ. FREDA-ի համար լինի բեկումնային տարի, որ կարողանանք արդեն ներդրումային շոշափելի ծավալներ ունենալ, և մենք ինքներս էլ գոհ լինենք մեր կատարած աշխատանքից, որովհետև, ըստ էության, ֆինանսական միջոցների պակաս չունենք, և հաջողությունն ամբողջությամբ պայմանավորված է լինելու մեր աշխատանքի արդյունավետությամբ»:

Օրակարգի առաջին հարցով հիմնադրամի տնօրեն Տիգրան Խանիկյանը ներկայացրել է Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի 2010թ. տարեկան հաշվետվության, բյուջեի կատարողականի և տարեկան աշխատանքային ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման վերաբերյալ հաշվետվությունը: Մասնավորապես, նա անդրադարձել է 2010թ. ընթացքում FREDA-ի կողմից իրականացված, ինչպես նաև վերջնական փուլում գտնվող և 2011թ. իրականացվելիք ծրագրերին: Ներկայացված հաշվետվությունը քննարկվել ու հաստատվել է խորհրդի անդամների կողմից:

Նիստում քննարկվել և արված առաջարկություններով ու դիտողություններով հանդերձ հավանության են արժանացել FREDA հիմնադրամի 2011թ. ամփոփ բյուջեի նախագիծը, պահպանման ծախսերի նախահաշիվը և 2011թ. տարեկան աշխատանքային ծրագիրը:

FREDA-ի նախորդ նիստի ժամանակ տրված հանձնարարականների կատարման համատեքստում Հոգաբարձուների խորհուրդը հաստատել է Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի 2009թ. ֆինանսատնտեսական գործունեության անկախ աուդիտ իրականացնող կազմակերպության աուդիտորական հաշվետվությունը և եզրակացությունը:

Մեկ այլ հարցով խորհուրդը որոշել է հիմնադրամի Ներդրումային կոմիտեի կազմում ներառել նոր այլընտրանքային անդամի և համապատասխան փոփոխություններ կատարել Ներդրումային կոմիտեի կանոնակարգում: Տիգրան Սարգսյանը հանձնարարել է խորհրդի անդամներին հաջորդ նիստի ժամանակ ներկայացնել առաջարկություններ հնարավոր թեկնածուի վերաբերյալ:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն