Սերժ Սարգսյանի ցավակցական հեռագիրը Ահմադինեժադին
Հունվար 11, 2011թ. 16:55
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադին` կիրակի օրը Իրանում տեղի ունեցած ավիավթարի կապակցությամբ:
Ինչպես հայտնի է ավիավթարի հետևանքով զոհվել էր 77 մարդ, վիրավորների թիվը հասնում է մի քանի տասնյակի:
ՀՀ նախագահի հեռագրում ասված է. «Ձերդ Գերազանցություն, մեծ ցավով տեղեկացա Իրանում տեղի ունեցած ավիավթարի մասին, որի հետևանքով զոհվել ու վիրավորվել են տասնյակ մարդիկ:
Խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ, զոհվածների հարազատներին և Իրանի բարեկամ ժողովրդին` մաղթելով համբերություն, ուժ ու կորով, իսկ փրկվածներին` արագ ապաքինում և վերականգնում:
Ընդունեք խնդրեմ, Ձերդ Գերազանցություն, խորին հարգանքներիս հավաստիքը»:
ArmAr.am












