Գլխավոր » TOP, Ադրբեջան, Իրան, Լրահոս, Տարածաշրջան, Քաղաքականություն

Իրանը զգուշացնում է` Իսրայելի հետ լինել զգուշավոր

Հունվար 11, 2011թ. 18:01

iran-israelԻրանի Իսլամական Հանրապետության տեղեկատվության նախարար Ալի Մոսլեհին հայտարարություն է տարածել ուղված  տարածաշրջանային պետություններին: Նախարարը հայտարարության մեջ տարածաշրջանային պետություններին զգուշացնում է` Իսրայելի հետ իրենց կապերում լինել զգուշավոր։ Բայց նախազգուշացումից զատ նախարարը  նաև ընդգծում է, որ Իսրայելի հետ համագործակցող տարածաշրջանային երկրներին Իրանը կդիտի որպես իրեն ներկայացող վտանգ։

«Տարածաշրջանի այն երկրները, որոնք ինչ-որ փոխհարաբերություններ կունենան Իսրայելի հետ, կվերածվեն Իսրայելի ահաբեկչական գործողությունների բազաների»,- ասել է նա: Այս մասին տեղեկացնում  է իրանական Irna գործակալությունը։

Հետաքրքիր է, թե ինչ նոր զարգացումներ կարող են տեղի ունենալ Իրան-Ադրբեջան հարաբերություններում, քանզի հայտնի է Ադրբեջանի ընդգծված լավ հարաբերությունները Իսրայելի հետ։

Ի դեպ, չմոռանանք, որ Իսրայելը Ադրբեջանին սպառազինող երկրներից մեկն է:

ArmAr.am


Դիտել TOP, Ադրբեջան, Իրան, Լրահոս, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն