Դիտարկում` Մարտակերտ-Տերտեր ուղղությամբ
Հունվարի 12-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը պլանային դիտարկում է անցկացրել Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում` Մարտակերտ-Տերտեր ուղղությամբ:
ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գրասենյակի համակարգող, փոխգնդապետ Իմրե Պալատինուսը/Հունգարիա/ և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Անտալ Հերդիչը/Հունգարիա/:
Հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են դաշտային օգնականներ Քրիստո Քրիստովը/Բուլղարիա/ և Վիլյամ Պրայորը /Մեծ Բրիտանիա/:
Դիտարկումն անցել է ըստ սահմանված գրաֆիկի: Դիտարկման ժամանակ կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:
Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցում էին ԼՂՀ արտաքին գործերի նախարարության և ԼՂՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
ArmAr.am












