Գլխավոր » Լրահոս

Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հայաստանում Չինաստանի դեսպանություն

Սեպտեմբեր 29, 2009թ. 13:00

A.K-2Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ազգային տոնի` Հանրապետության հիմնադրման 60-րդ տարեդարձի առթիվ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանում Չինաստանի դեսպանություն:
Նախագահը շնորհավորել է դեսպանին, նաեւ ջերմ շնորհավորանքներ փոխանցել ՉԺՀ նախագահ Հու Ձինթաոին, երկրի ղեկավարությանն ու ժողովրդին` մաղթելով հետագա զարգացում եւ բարգավաճում:
Սերժ Սարգսյանն ուրախալի է համարել հանգամանքը, որ ՉԺՀ-ն իր հիմնադրման հոբելյանը դիմավորում է տնտեսությունում եւ հասարակական կյանքում ձեռք բերած տպավորիչ հաջողություններով: «Մենք մեծապես շահագրգիռ ենք` ամրապնդելու եւ խորացնելու մեր կապերը Չինաստանի հետ եւ կանենք հնարավորը մեր հարաբերությունների հետագա զարգացման համար»,- ասել է նախագահ Սարգսյանը:
Հանրապետության նախագահն ու Չինաստանի դեսպանը քննարկել են նաև երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական փոխգործակցության զարգացման հեռանկարներին, «Շանհայ Էքսպո` 2010» ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությանը, հայաստանյան տնտեսությունում չինական ներդրումների հետագա խթանմանը վերաբերող հարցեր:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն