Գլխավոր » Լրահոս, Հոգևոր

Մայր Տաճարի երգչախումբը Մոսկվայում կմասնակցի հոգևոր երգի փառատոնին

Հունվար 12, 2011թ. 17:50


Հունվարի 13-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի երգչախումբը` գլխավորությամբ Մայր Աթոռի լուսարարապետի պաշտոնակատար Տ. Հովնան վարդապետ Հակոբյանի և խմբավար Ռուբեն Շարբաթյանի, կմեկնի Մոսկվա` հրավերով Ռուս Ուղղափառ Եկեղեցու:
Երգչախումբը մասնակցելու է հունվարի 9-23-ը Մոսկվայի երաժշտության միջազգային տանը անցկացվող հոգևոր երաժշտության Ս. Ծննդյան առաջին փառատոնին` կազմակերպված Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլ Ա-ի օրհնությամբ:
Մայր Տաճարի երգչախումբը հայ հոգևոր երգերի ու շարականների կատարումներով ելույթ կունենա հունվարի 14-ին: Փառատոնին մասնակցում են նաև խմբեր Մեծ Բրիտանիայից և Սերբիայից:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Հոգևոր բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն