Գլխավոր » Լրահոս, Հասարակություն

ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությունը նորածիններին

Հունվար 12, 2011թ. 14:00

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը և BirthLink ՀԿ տնօրեն Քեթի Մելորը
հայաստանցի մի խումբ նեոնատոլոգների հետ այցելել են Մարտունու ծննդատուն:
Տարբեր պատճառներով նորածինների մահացության ռիսկը մեծ է լինում հատկապես կյանքի առաջին
փուլում: Նման դեպքերը կանխելու փորձերը, սակայն, երբեմն ցանկալի արդյունք չեն տալիս`
տվյալ պահին պահանջվող միջամտության անհնարինության պատճառով: Ժամանակն ու միջամտության
որակը կարևոր նշանակություն ունեն նորածիններին օգնելու հարցում:

Մարտունու ծննդատանը տարեկան ավելի քան 1600 նորածին է լույս աշխարհ գալիս: Նրանց
նեոնատալ խնամքն ապահովելու համար, բուժաշխատողները նախկինում համապատասխան
սարքավորումներ չունենալու պատճառով ստիպված են եղել փոքրիկներին օգնել ոչ թե տեղում,
այլ` մայրաքաղաքում: Նման խնդիր այլևս չկա: ՎիվաՍել-ՄՏՍ-ի և BirthLink ՀԿ-ի
համագործակցության շրջանակներում ծննդատունը համալրվել է նեոնատալ խնամք ապահովող
ռադիանտ տաքացուցիչներով, վերակենդանացման սարքերով, տաքացնող ներքնակներով, թթվածնային
մոնիտորներով և ինֆուզիոն պոմպով: Տրամադրվել են նաև նորածինների շտապ տեղափոխման
պարագաներ:

«4 տարի առաջ ծրագրի մեկնարկը տրվեց Երևանում, որի արդյունքում կարևորագույն
սարքավորումներով համալրվեց մայրաքաղաքի 11 հիվանդանոց: Նորածինների կյանքի խնդիրը,
սակայն, շարունակում է սուր լինել մարզերում: Հատկապես` խոցելի և սահմանամերձ
բնակավայրերում: Համաձայնեք` անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու համար նորածնին
մայրաքաղաքի` ժամանակակից սարքավորումներով հագեցած ծննդատուն հասցնելը հաճախ կարող է
անարդյունք լինել ժամանակի կորստի պատճառով: Մեզ համար ուղղակի սկզբունքային եղավ
ծրագրի երկրորդ` մարզային, փուլի մեկնարկը: Նախորդ տարեվերջին մենք եղանք Գյումրիում,
իսկ հիմա այստեղ ենք: Մենք չենք սահմանափակվելու եղածով: Մարզային նոր
այցելություններին զուգահեռ` ուշադրության կենտրոնում է լինելու նաև մասնագետների
վերապատրաստումը»,-ասաց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Այսօր արդեն մասնագետներն արձանագրում են, որ դրական միտումն ակնհայտ է, և նորածինների
մահացության ռիսկը կրճատվել է 25-30 տոկոսով:

Ամեն տարի, կյանքի առաջին տարվա ընթացքում, աշխարհում մահանում է ավելի քան 4 միլիոն
մանուկ: Դեպքերի 98 տոկոսն արձանագրվում է զարգացող երկրներում: Մահացության 65 տոկոսը
գրանցվում է կյանքի առաջին ամսվա ընթացքում, որի երկու երրորդը ` առաջին շաբաթվա, իսկ
կեսից ավելին` առաջին 24 ժամվա ընթացքում:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության վիճակագրական տվյալների համաձայն,
Հայաստանում մանկական մահացության մակարդակը ավելի քան չորս անգամ գերազանցում է
այնպիսի երկրների ցուցանիշները, ինչպիսիք են ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան:

Լինելով պատասխանատու կորպորատիվ քաղաքացի` ՎիվաՍել-ՄՏՍ-ը լայնածավալ ներդրումներ է
իրականացնում նպատակային այնպիսի ծրագրերում, որոնք ուղղված են մայրական և նորածնային
խնամքի բուժծառայությունների որակի բարելավմանը և հեռավոր գյուղական համայնքներում այդ
ծառայությունների հասանելիության ապահովմանը:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն