Ցավակցություն Իրանի եղբայրական արիական ժողովրդին
Հայ Արիական Միաբանության Գերագույն Խորհուրդն իր ցավակցությունն է հայտնում Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադին, ԻԻՀ ժողովրդին՝ Իրանում տեղի ունեցած ավիավթարի կապակցությամբ:
Մեր աջակցությունն ենք հայտնում ավիավթարի հետեւանքով զոհված եւ վիրավորված տասնյակ մարդկանց ընտանիքներին: Զոհվածների հարազատներին մաղթում ենք համբերություն եւ կամք, իսկ վիրավորներին՝ արագ ապաքինում:
Հայ Արիական Միաբանությունը Իրանին համարում է որպես հարեւան ու բարեկամ երկիր, իսկ իրանցիներին (պարսիկներին)՝ որպես պատմական ու արիական անցյալ ունեցող եղբայրական ժողովուրդ:
Մենք ԻԻՀ ժողովրդին ուժ եւ կամային բարձր որակներ ենք մաղթում նաեւ այս դեպքից հետո արագ ապաքինվելու եւ աշխարհի «Բարի առանցք»-ին ուղղված համաշխարհային պայքարը շարունակելու համար:
Փա՜ռք Հայ եւ Պարսիկ Աստվածներին եւ համբերություն իսլամական ավանդույթների հետեւորդներին:
Հայ Արիական Միաբանության Գերագույն Խորհուրդ
ArmAr.am












