Գլխավոր » Լրահոս, Տնտեսություն

Պետությունն աջակցում է՞ փոքր և միջին ձեռնարկատիրությանը

Հունվար 13, 2011թ. 16:46

ՀՀ կառավարությունը հաստատել է  փոքր և միջին ձեռնարկատիրությանը պետական աջակցություն ցույց տալու 2011թ. ծրագիրը, որտեղ կարևորվում է ՓՄՁ դերը երկրի տնտեսության զարգացման, նոր աշխատատեղերի ստեղծման, բնակչության կենսամակարդակի բարձրացման, հասարակության միջին խավի ձևավորման և այլ ոլորտներում։Վարչապետ Տիգրան Սարգսյանն անհրաժեշտ է համարել ՓՄՁ խնդիրներին վերաբերող այս և մյուս ծրագրերի համադրումը, մանավանդ, որ ընթացիկ տարում նախատեսվում է ոլորտի 5-6 տոկոս աճ։ Այս առումով 2011-ը բացառիկ տարի է լինելու։ Բանկերում վարկային ռեսուրսների տոկոսադրույքները 2-3 տոկոսով նվազել են, մեծացել է վարկերի ծավալը։ Այժմ բանկերն են շահագրգռված վարկառուների ներգրավմամբ, քանի որ ունեն ազատ միջոցներ:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն