«Կեղծիքներ`ստեղծված արևմուտքի կողմից»
Հունվար 14, 2011թ. 10:30
Թեհրանը պատրաստվում է իր միջուկային ծրագիրը քննարկել միայն ՄԱԳԱՏԵ-ի հետ:
Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Ալի Ակբար Սալեհին: Նա միջուկային ծրագրի քննարկումը միջնորդների «վեցյակի» հետ անվանել է անիմաստ` նշելով, որ եթե «վեցյակը» ցանկանա Իրանի հետ քննարկել այն, ապա իրենք պաշտոնապես չեն ճանաչի բանակցությունները:
«Մեր կարծիքով խոսակցությունները Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ կեղծիքներ են` ստեղծված արևմուտքի կողմից: Մենք պատրաստ ենք Արևմուտքի հետ քննարկել միայն առաջարկությունների փաթեթներ»,- ասել է Սալեհին:
ArmAr.am












