Գլխավոր » Թուրքիա, Լրահոս, Տարածաշրջան, Քաղաքականություն

Թուրքիան քննադատել է Իսրայելին

Հունվար 14, 2011թ. 09:30

Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն  քննադատել է Իսրայելի կողմից արևելյան Երուսաղեմում պատմական հյուրանոցի քանդումը նոր բնակարաններ կառուցելու նպատակով` անվանելով այն անընդունելի: Այս հայտարարությունը Դավութօղլուն կատարել է Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար Սաուդ ալ-Ֆայսալի հետ Անկարայում համատեղ ասուլիսի ժամանակ: «Արևելյան Երուսաղեմը պաղեստինյան տարածք է և կմնա այդպիսին»,- ասել է Թուրքիայի արտգործնախարարը: Դավութօղլուն նշել է, որ միջազգային հանրությունը պետք է արձագանքի Իսրայելի գործողություններին: Կողմերը քննարկել են նաև Լիբանանում տեղի ունեցող վերջին իրադարձությունները` կոչ անելով Լիբանանին պահպանել միացյալ կառավարությունը այն բանից հետո, երբ Հեզբոլլահը և նրա դաշնակիցները սպառնացել են դուրս գալ իշխող կոալիցիայից:

ArmAr.am


Դիտել Թուրքիա, Լրահոս, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն