Թուրքիայի անվտագությունը գիտեր Դինքին սպառնացող վտանգի մասին
Հունվար 14, 2011թ. 11:00
Ինչպես տեղեկացնում է թուրքական Էրմենիհաբեր լրատվական կայքը, Ստամբուլի անվտանգության վարչությունը տեղեկացված է եղել պոլսահայ ականավոր գործիչ, «Ագօս» թերթի հիմնադիր-խմբագրապետ Հրանտ Դինքի կյանքին սպառնացող վտանգի մասին: Այդ մասին փաստում է այն փաստաթուղթը, համաձայն որի Ստամբուլի անվտանգության վարչությունը տեղեկացված լինելով հանդերձ չի ապահովել Դինքի անվտանգությունը:
«« «Ագօս» զանգահարող անհայտ անձինք անընդմեջ սպառնացել են սպանել Հրանտին, ուստի վերջինիս տան և «Ագօս» թերթի խմբագրության մոտ պետք է անվտանգության միջոցներ ձեռնարկվեն»,-այս մասին ասվում է Ստամբուլի անվտանգության վարչության պետի տեղակալ Հաքան Այդըն Թյուրքելիի ստորագրած փաստաթղթում: Այն ստորագրվել է 2004 թվականի մարտի 2-ին:
ArmAr.am












