Մեր կիսամեռ հոգևոր հայրենիքը
Չգիտես` ինչ պարբերականությամբ կրկնվող հիվանդություն է օտարի անտարբերությամբ ընդամենը նայելը մեր հոգևոր արժեքների կործանմանը, դարավանդ մշակույթի ոչնչացմանը, հայերենի հանդեպ ապուշների քամահրանքին:
Մինչև սթափենք, անհուսորեն ուշ է լինելու, և անհետացման վիհը` բաց…
Ահա առավել քան ժամանակակից Տերյանը.
«…Իր աչքերը Հայաստանի դաշտերին ու սարերին հառած հայությունը պիտի ներշնչվի մի նոր ու առավել բարձր տենչանքով, մի պարզ ու խորին գիտակցությամբ, մի անսասան բաղձանքով` կենդանություն ներշնչելու մեր կիսամեռ հոգևոր հայրենիքին, մեր ավերվող ու անդարձ անհետացող հոգևոր Հայաստանին: Չէ որ նյութական կորուստները միշտ կարելի է վերադարձնել, իսկ հոգևոր կորուստն անդառնալի է»:
«Մենք անկարող ենք այդ խնդրի մասին սառնասիրտ խոսել, հանգիստ մտածել: Ավելին կասեմ, մի տեսակ սրբապղծություն է թվում, երբ մարդիկ մեր ազգի` տարիներով ու տասնյակ տարիներով փայփայած գաղափարին մոտենում են սառն մտքով, անտարբեր գիտնականի ոճով: Մենք ուզում ենք ճչալ, որովհետև երբ ցավ ես զգում, խոհեմ լինել չես ուզում. մենք ուզում ենք աղաղակել, որովհետև երբ սիրելին տանջվում է, խոհեմության խորհուրդներն անզոր են, իսկ այդ աղաղակի ապարդյուն լինելու մասին չեն մտածում»:
ArmAr.am












