Գլխավոր » Լրահոս, Հոգևոր

Սուրբ Հարության տոնն այս տարի ապրիլի 24-ին է

Հունվար 14, 2011թ. 13:11

Այս տարի Ս. Հարության տոնը համընկել է Մեծ Եղեռնի բյուրավոր նահատակաց հիշատակի օրվա հետ:

Հարության տոնը հաղթանակն է ողջ մարդկության ընդդեմ չարիքի, հաղթանակն  է Աստծո` ընդդեմ մահվան: Հարության հույսով վերընձյուղվում է մեր մեջ կյանքի հավիտենականությունը:

Այս տարի ողջ քրիստոնյա աշխարհը, թե լատին, թե հույն, թե Հայ Առաքելական եկեղեցին Ս. Հարության տոնը միևնույն օրն է նշում: Կարծես մարտահրավեր է նետվում անարգ թշնամուն, թե «Մահը կուլ գնաց հաղթության: Ո՞ւր է, մահ, քո հաղթությունը: Ո՞ւր է, գերեզման, քո խայթոցը» (Կորնթ. 15:54-55):

Աստվածային նախախնամությամբ, կարծես թե, բոլոր ազգերը աղոթքի ձայն կբարձրացնեն ի հիշատակ Հայոց Մեծ Եղեռնի անմեղ նախատակների հոգիների փրկության համար:

Արարատյան Հայրապետական թեմի Մամլո դիվան


Դիտել Լրահոս, Հոգևոր բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն