ԱՄՆ-ի և Իսրայելի սպառնալիքներն անարդյունավետ են
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մամլո ասուլիսի ժամանակ անդրադարձել է Իրանի միջուկային ծրագրին` անվանելով այն լուրջ խնդիր, որն առկա է օրակարգում:
ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից հնչեցված սպառնալիքները Իրանի հասցեին Լավրովը անվանել է անարդյունավետ: «Ոչ մի խնդիր չի կարող լուծվել ուժային միջոցով… Հուսով եմ, որ որոշում կայացնողները կուղղորդվեն պատասխանատու դիրքորոշմամբ` հասկանալով, որ ուժի կիրառումը աղետալի հետևանքներ կունենա առանց այդ էլ անհանգիստ տարածաշրջանի համար»,-ասել է Լավրովը:
Արտգործնախարարը անդրադարձել է նաև Ստամբուլում կայանալիք բանակցություններին. «Այդ բանակցային գործընթացը պետք է ունենա իր օրակարգը, և մենք համոզված ենք, որ այն կարող է միայն ամբողջական լինել»: Լավրովը ընդգծել է ՄԱԳԱՏԵ-ի հետ Իրանի համագործակցության առավել արդյունավետացման, Իրանին` լիակատար կերպով միջազգային հանրություն վերադարձնելու անհրաժեշտությունը:
ArmAr.am












