Եվրոպայի «կապույտ երազանքը» իրականացավ
Հունվար 14, 2011թ. 10:26
Ադրբեջանը պայմանավորվածություն է ձեռք բերել Եվրոպական երկրներ գազի երկարաժամկետ արտահանման վերաբերյալ: Այս մասին հայտնում է lenta.ru-ն:
Համապատասխան պայմանավորվածությունը ձեռք է բերվել հունվարի 13-ին Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզզոյի միջև: Արտահանման ծավալների և այլ մանրամասներ մասին դեռևս չի հաղորդվում, սակայն Եվրահանձնաժողովի ներկայացուցչի խոսքերով ԵՄ արտահանվող վառելիքի ծավալները կլինեն «նշանակալի»:












