Գլխավոր » TOP, Ազգային գաղափարախոսություն, Լրահոս, Մեր մեծերը

Գառզու.«Էությամբ, աշխարհզգացողությամբ ես հայ նկարիչ եմ»

Հունվար 26, 2011թ. 10:10

Jean Carzou. 1979«Էությամբ, աշխարհզգացողությամբ ես հայ նկարիչ եմ, ես իմ տառապած ժողովրդի մեկ բեկորն եմ, նրա տաղանդի մի փոքր փայլատակումը: Հպարտ պետք է զգամ ես ինձ, եթե սիրեն ու գնահատեն իմ արվեստը… Մեր լեռները, մեր կիրճերը, մեր քարերը արարողներ են: Անոնք շատ ամուր են, ինչպես պողպատը, և ինձի կթվա, որ ես արդեն նկարած եմ դրանք, որ ես այս հողը տեսած եմ ուրիշ` մեկ այլ կյանքի մեջ:
Երիտասարդները թող չմոռանան այն կապերը, որոնք մեզ կկապեն հիներու արվեստին. այդ կապերը որքան սերտ ըլլան, այնքան շատ պիտի կարելի ըլլա ստեղծել հայկական մեծ արվեստ մը, որ մեր հին նշանավոր ճարտարապետության և մանրանկարչության արժեքով արվեստ մը դառնալով, փոքր Հայաստանը պիտի մեծացնե այնքան, որ ան չափվի աշխարհի խոշորագույն արժեքների հետ: Արվեստը համաշխարհային կդառնա միայն ազգային տարրերով: Ազգայինը նկարչի ոտքի տակի հողն է: Բայց քայլել և չշնչել անկարելի է: Շնչելու օդը աշխարհինն է»:

ArmAr.am


Դիտել TOP, Ազգային գաղափարախոսություն, Լրահոս, Մեր մեծերը բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն