Ադրբեջանի ղեկավարությունը շարունակում է իր ռազմատենչ կեցվածքը
Հունվարի 14-ին և 15-ին հայ-ադրբեջանական շփման գծում երկու հայ զինծառայողների վիրավորվելու կապակցությամբ մեկնաբանում է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը:
Ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի շարունական խախտումները և վերջին օրերին երկու հայ զինծառայողների վիրավորվելը խոսում է այն մասին, որ Ադրբեջանը փորձում է ձախողել ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը:
Ադրբեջանի ղեկավարությունը իր ռազմատենչ կեցվածքով ու շփման գծում անընդհատ լարվածություն առաջացնելով փորձում է մարտական ոգի հաղորդել պարտության բարդույթ կրող զինվորին` մղելով հերոսության: Այդ փորձերը ժամանակավրեպ են: Ադրբեջանցի զինվորը հերոսանալու առիթը վաղուց բաց է թողել:
ArmAr.am
Թեգեր` Ադրբեջան, ԵԱՀԿ Մինսկի խումբ, զինծառայող, հայ-ադրբեջանական շփման գիծ, ռազմատենչ












