Գլխավոր » Լրահոս, Հասարակություն

Հրայր Թովմասյան. «Ես հակված եմ իրականացնել դրական հույսեր ունեցողների սպասումները»

Հունվար 17, 2011թ. 13:30

Hrayr-TovmasyanՉսպասելով արդարադատության նախարարի պաշտոնում իր հարյուր օրը լրանալուն  Հրայր Թովմասյանն ասուլիս էր հրավիրել `  ներկայացնելու իր ղեկավարած կառույցի առաջիկա ծրագրերն ու անելիքները:

Նորանշանակ նախարարն ի դեմս ԶԼՄ-ների տեսնում է համակարգում առկա խնդիրների լուծման զինակիցների: Հետևապես կարևորելով լրատվամիջոցների հետ տարվող աշխատանքը, Հրայր Թովմասյանը հայտարարել է.«Նախարարությունը զանգվածային լրատվամիջոցների հետ աշխատելու է բաց ու թափանցիկ»:

Արդարադատության նախարարը զգացված է լրատվամիջոցների դրական վերաբերմունքից.«Ինձ սվիններով չընդունեցին, թեպետ իմ ընկերներն ասացին, որ դա ժամանակավոր բնույթ է կրում»:

«Ես հակված եմ իրականացնելու դրական հույսեր ունեցողների սպասումները», -հավելել է արդարադատության նախարարը:

«Ժողովրդի հետ հարաբերության առումով պետք է լինի սպասարկողի հոգեբանություն: Մարդուն պետք է արագ և որակով սպասարկել», ասել է նախարարը:

Հ. Թովմասյանը նաև հավելել է, որ այս համակարգում կարճաժամկետ լուծումներ չեն լինելու. դրանք լինելու են համակարգային:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն