Դիվանագետները հրավիրվել էին Իրան
Հունվար 17, 2011թ. 08:21
Շաբաթ օրը երկօրյա այցով Իրան են ժամանել ՄԱԳԱՏԵ-ի, «Չմիավորման շարժման», «77-ի խմբի» և Արաբական լիգայի ներկայացուցիչները:
Իրանը ներկայացուցիչ դիվանագետներին հրավիրել էր Իրան` տեղում ծանոթանալու իր միջուկային ծրագրի խաղաղ բնույթին: «ներկայացուցիչների կողմից միջուկային վայրերի զննումը համահունչ է իր միջուկային գործունեությունը թափանցիկ դարձնելու Իրանի քաղաքականությանը, քանի որ մենք մշտապես համագործակցում ենք գործակալության և անդամ երկրների հետ, և այս համագործակցությունը շարունակական է»,- ասել է ՄԱԳԱՏե-ում Իրանի ներկայացուցիչ Ալի Ասգար Սոլթանիեն:
ArmAr.am












