Դավութօղլուն հանդիպում է ունեցել Իրաքի վարչապետի հետ
Հունվար 17, 2011թ. 09:00
Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն կիրակի օրը ժամանել է Իրաք: Առաջին հերքին նա Բաղդադում հանդիպում է ունեցել Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիքիի հետ:
Հանդիպմանը մասնակցել է նաև Իրաքի ԱԳ նախարար Հոշիյար Զեբարին: Դավութօղլուն հանդիպումներ է ունեցել նաև նախագահ Ջալալ Թալաբանիի, խորհրդարանի խոսնակ Ուսամա ալ-Նաջեյֆիի հետ:
Այցի նպատակն է աջակցությունը Իրաքի նոր կառավարությանը, ինչպես նաև Թուրքիայի վարչապետ Էրդողանի` Բաղդադ այցի նախապատրաստությունը: Դավութօղլուն կիրակի օրը լրագրողներին հայտնել է, որ ստիպված է լինելու վաղ ընդհատել այցը Իրաք, քանի որ երկուշաբթի պետք է մասնակցի Դամասկոսում կայանալիք Լիբանանին նվիրված եռակողմ գագաթնաժողովին:
ArmAr.am












