Սերժ Սարգսյանը` համահայկական ուղևորությանն ընդառաջ, զրուցել է Լիբանանի նախագահ` Միշել Սուլեյմանի հետ
Սեպտեմբեր 29, 2009թ. 13:10
Հոկտեմբերի 1-ից մեկնարկող համահայկական ուղևորությանն ընդառաջ, Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանի հետ:
Հեռախոսազրույցի ընթացքում Լիբանանի նախագահը մեկ անգամ ևս ընդգծել է Լիբանանի ժողովրդի առանձնահատուկ համակրանքը հայ ժողովրդի հանդեպ։ Սերժ Սարգսյանն ու Միշել Սուլեյմանը բարձր են գնահատել երկու երկրների միջև առկա բարեկամական սերտ հարաբերությունները` ընդգծելով լիբանանահայ համայնքի ծանրակշիռ ներդրումը հայ-լիբանանյան բարեկամության զարգացման գործում։ Նախագահները մտքեր են փոխանակել նաև երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարների շուրջ։
ՀՀ նախագահի մամուլի գրասենյակ












