Գլխավոր » WestArmenia, Ազգային գաղափարախոսություն, Արևմտյան Հայաստան, Զինված ուժեր, Թուրքիա, Իրավական փաստաթղթեր, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Ով է թուրքը, Վերլուծական, Ցեղասպանություն, Քաղաքականություն

Նրանք Հայի վրայից մաքրեցին զոհի՝ դարերով արմատավորված կերպարը

Հունվար 25, 2011թ. 10:30

hajՊաշտե՛ դահանակե աչքերով Աստվածուհին , ո՛վ Ժողովուրդ : Երբ բռնակալությունները կործանես , կործանե այլևս զի՛նքն ալ , և դո՛ւն բարձրացիր իր պատվանդանին վրա` շուշան մը ձեռքիդ մեջ:

Դանիել Վարուժան

Հայոց նորագույն պատմությունը իրավամբ կարելի է որակել , որպես չիրականացված հույսերի , բաց թողնված հնարավորությունների , ցավի , տառապանքների ու ամոթանքի պատմություն : Կոտորածների , տեղահանության , անիշխանության ու նվաստանքի այդ համատարած քաոսում այնքա՛ն էլ շատ չեն անհատները , ովքեր ոգու , կամքի և գաղափարի հրաշքներ գործելով , Հայի վրայից մաքրեցին կրավորական զոհի՝ դարերով արմատավորված կերպարը , ցնցեցին աշխարհն ու ազգերին իրենց վճռականությամբ և ուղեցու՛յց դարձան գալիք սերունդների համար : Այդ քչերից մեկն է Շահան Նաթալին ( Հակոբ Տեր – Հակոբյան )՝ Հայ Ցեղի վրիժառու բազուկը : Նրա պատվախնդրության , կազմակերպչական բացառիկ տաղանդի ու անմնացորդ նվիրման ծնունդն էր «Նեմեսիս » – ը՝ վրիժառուական և պատժիչ գործողությունների մի շարք , որ տարիներ շարունակ սարսափի մեջ պահեց թուրքական աշխարհը՝ ստիպելով մեր ցեղի թշնամիներին սարսուռով արտաբերել Հայ անու՛նն անգամ :

NataliԾնունդով Խարբերդցի , ուսանած Պոլսի Պերպերյան վարժարանում և Բոստոնի համալսարանում՝ երիտասարդ Հակոբն իրեն նվիրել էր հայրենի գրականության , բարբառների ուսումնասիրությանը , զբաղվում էր մանկավարժությամբ և փիլիսոփայական գիտություններով : Բայց նրան վիճակված էր գործունեության բոլորովին ա՛յլ բնագավառ :

Դեռևս 1904 թ . – ից անդամագրված լինելով ՀՅԴ – ին՝ Շահան Նաթալին արդեն կուսակցական – կազմակերպչական աշխատանքների մեծ փորձ ուներ : Մեծ Եղեռնից հետո , նա իր կյանքի նպատակն է դարձնում ցեղասպաններին պատժելու և վրեժխնդրության գործը : Եվ ահա , նրա համառ ջանքերը տվեցին իրենց դրական արդյունքը . Երևանում ՀՅԴ՝ 1919 թ . կայացած իններորդ ընդհանուր ժողովը որոշում է պատժել Ցեղասպանության , Բաքվի ջարդերի կազմակերպիչներին և նրանց օժանդակած հայազգի դավաճաններին : Այս որոշումն ընդունվեց Նաթալու և Գրիգոր Մերջանովի քրտնաջան ու համառ աշխատանքի շնորհիվ , քանզի հենց սկզբից էլ դրան դեմ էին ՀՅԴ ամենաազդեցիկ մի շարք գործիչներ , որոնց թվում և՝ հրեից փեսաներ Ս . Վրացյանը , Ռ . Տեր – Մինասյանը , Ռ . Դարբինյանն ու Ա . Ջամալյանը : Ահա՛ նրանց պատճառաբանությունը . « Հայկական նորաստեղծ հանրապետութիւնը կարիքն ունի Թուրքիոյ բարեկամութեան »: Ինչևէ , չնայած հզոր խոչնդոտներին , կյանքի է կոչվում « Նեմեսիս » գործողությունը , որի անմիջական ղեկավարը , ոգին ու կազմակերպիչը հանդիսացավ Շահան Նաթալին :
Armen GaroԿազմակերպչական հարցերում նրան օգնում էին Գրիգոր Մերջանովը , Հրաչ Փափազյանը և ԱՄՆ – ում ՀՀ պաշտոնական ներկայացուցիչ Արմեն Գարոն :

Ամենայն զգուշությամբ ու հանճարեղ մանրակրկտությա՛մբ ծրագրվեց « Նեմեսիս » գործողությունը : Նախատեսված էր պատժել մոտ 650 հանցագործի : Հրաչ Փափազյանը , որպես թուրք ուսանող , կարողացել էր թափանցել երիտթուրք վտարանդիական բարձր շրջաններ : Նրա՛ն էր հանձնարարված ցեղասպաններին հայտնաբերելու և նրանց վերաբերյալ տեղեկությունների տրամադրման գործը :

Գործուղության կազմակերպչական կենտրոններն էին Կոստանդնուպոլսի «Ճակատամարտ » և Բոստոնի «Դրոշակ » թերթերի խմբագրատները : Վրիժառուների խմբերը` յուրաքանչյուրում 3 – 5 մարդ , հետապնդելու էին կոնկրետ հանցագործին և հարմար պահին դատավճիռն ի կատար էին ածելու :

Grag Papazyan

Շատ կարճ ժամանակահատվածում , Նաթալու անմիջական հրահանգներով , Գործողության շրջանակներում հայտնաբերվեցին ու գնդակահարվեցին հայակեր դահիճների ու ազգադավ հայերի մեծ մասը : Թուրքիայի քաղաքական վերնախավը սարսափի ու հիստերիայի մեջ էր :

Այսպես. Ցեղասպան դահիճների ցուցակը գլխավորում էր Թուրքիայի ներքին գործերի նախկին նախարար Թալեաթը , որին պատուհասելու գործը հանձնարարվեց Սողոմոն Թեհլերյանին :

Soromon TehleryanԹեհլերյանը ծնվել է 1896 թվականին Պակարիշում ` Արևմտյան Հայաստանում , ուր ստացել է իր նախնական կրթությունը ։ Ապա ուսումը շարունակել է Երզնկայի Կենտրոնական ուսումնարանում , որն ավարտել է 1912 թվականին : 1913 – ին փոխադրվել է Սերբիա ։ Առաջին Համաշխարհային Պատերազմը սկսվելուն պես նա մեկնել է Հայաստան , ուր մասնակցել է կամավորական շարժմանը` Անդրանիկի գնդում ։ 1920 թվականին Կոստանդնուպոլսում սպանում է Թուրքիայի գաղտնի ոստիկանության քաղաքական ղեկավար Մկրտիչ Հարությունյանին :

1921 թվականի մարտի 15 – ին , Բեռլինի Շառլոտենբուրգ թաղամասի Հայդենբուրգ փողոցում , Սողոմոնը սատկացնում է Թալեաթին և ձերբակալվում : 1921 թվականի հունիսին , Բեռլինում կայանում է Սողոմոն Թեհլերյանի դատավարությունը , և դատարանը արդարացնում է նրան : Արդարացված Թեհլերյանը երկար տարիներ ապրել է Հարավսլավիայի մայրաքաղաք Բելգրադում ։ 1945 – ից հետո բնակություն է հաստատել ԱՄՆ – ի Ֆրեզնո քաղաքում , որտեղ էլ մահացել է 1960 թ .:

Հարկ է նշել , որ ցեղասպաններին պատժելու համար « Նեմեսիսի » մարտիկներն ընտրում էին հնարավորինս բանուկ , մարդաշատ վայրեր , սակայն ո՛չ մի կողմնակի , անմեղ մարդ չի տուժել նրանց գործողություններից : Դա միմիայն վկայում է այն մասի՛ն , որ Շահան Նաթալու անմիջական ղեկավարությամբ գործող վրիժառուները ո՛չ միայն իրենց գործի վարպետներ , այլև նախևառաջ , Գաղափարի՛ մարտիկներ էին : Իսկ որ Նաթալու սաներից յուրաքանչյուրն անզուգական մի զինվոր էր՝ դա արդեն անվիճելի՛ է : Դրա լավագույն ապացույցն ա՛ յն անօրինակ Անձնազոհությունն ու Հավատն էր , որով նրանք գործում էին : Այս առումով , շատ տպավորիչ էր Թուրքիո մեծ վեզիր , երիտթուրք կուսակցության առաջին կաբինետի ղեկավար Սայիդ Հալիմի մահապատիժը .

1921 թ . դեկտեմբերի 5 – ին , Հռոմի մարդաշատ փողոցներից մեկում , ի տես հարյուրավոր անցորդների , Արշավիր Շիրակյանը , նետվելով սրընթաց ընթացող կառքը , շանսատակ է անում հայակեր դահճին , սարսափահար կառապանին հրամայում կանգնեցնել կառքը և հանգիստ հեռանում է : Դրանից հետո , երկար ժամանակ Հռոմի բնակիչները խոսում էին թուրք ոճրագործին պատուհասած ուրվականի մասին :

Artashir Shirakyan

Իր մարտական ուղին Արշավիրը սկսել է , որպես սուրհանդակ – նամակատար : Այնուհետև , որոշ ժամանակ լծվում է զենք փոխադրելու գործին : Բացի Սայիդ Հալիմի ահաբեկումից , փայլուն կերպով ի կատար է ածել նաև հայազգի մատնիչ Վահե Իսհանի մահապատիժը ( սա թուրքերի համար կազմել էր Կոստանդնուպոլսի հայ մտավորականների ցուցակը , որոնք սպանվեցին 1915 թվականին ) , ինչպես նաև , Արամ Երկանյանի հետ միասին գնդակահարել է Բեհաէդդին Շաքիրին ու Ջեմալ Ազմիին : Ազգային վրիժառուն 1923 – ին հաստատվել է ԱՄՆ – ում , որտեղ ապրել ու գործել է մինչև մահը` 1973 թվականը :

Aram ErkanyanԱնհնա՛ր է խոսել « Նեմեսիս » գործողության մասին` առանց հիշատակելու Արամ Երկանյանի պայծառ անունը , անու՛ն , որ երկար ժամանակ սարսափի մեջ է պահել ցեղասպան դահիճներին : Անուն , որի սոսկ հիշատակումի՛ց անգամ թուրքը կորցնում էր իր քունն ու հանգիստը :

Ծնունդով Կարինից էր Արամը , սակայն թողնելով Արևմտյան Հայաստանը՝ նրա ընտանիքը բնակություն հաստատեց Ղարաքիլիսայում : Ծնվել է 1900 թ . – ին : Արդեն 11 տարեկան հասակում , ծանոթանալով հայոց ջարդերի պատմությանը , նա ի լուր բոլորի հայտնեց վրիժառու դառնալու իր ցանկության մասին : Եվ այդպես էլ եղավ : Արամն իր կարճատև կյանքի յուրաքանչյուր օրն ապրեց որպես զինվոր՝ գրչի և սրի : Ակտիվորեն մասնակցելով կամավորական շարժմանը՝ Արամն անցավ իր մարտական ուղին Էրզրումից մինչև Բաշ – Ապարան : Առաջին հանրապետության տարիներին անգնահատելի է նրա ներդրումը Հայաստանը թրքական տարրից մաքրելու գործում : Անձամբ ղեկավարել և իրագործել է հանրապետության շատ շրջաններից թուրքական հրոսակախմբերի բնաջնջման գործը : Եվ ահա , մարտական հարուստ փորձի տեր այս երիտասարդին էլ Շահան Նաթալու կողմից վստահվեցին « Նեմեսիս » ծրագրի առավել բարդ ու անիրագործելի թվացող գործողությունները :

Բաքվի հայության ջարդարարներ Ղասիմբեկով , Խաս – Մահմեդով , Սարաֆով , Ադրբեջանի նախքին վարչապետ Խան – Խոյսկի … այս հրեշները սատակվել են նրա՛ կողմից : Իր հնարամտությամբ ու հանդգնությամբ առավե՛լ ցնցող էր հատկապես Խան – Խոյսկու ահաբեկումը ( 1920 ) , որն իր դեմ կատարված մի քանի անհաջող մահափորձերից հետո ավելի էր լկտիացել ու առավել սանձարձակ էր իրեն պահում :

Արամի վրիժառու բազուկը անպատիժ չի թողել նաև հա՛յ դավաճաններին : 1920 թ . – ին Կ . Պոլսում , նրա և Սողոմոն Թեհլերյանի գնդակները հասան 1915 թ . – ին նահատակված հայ մտավորականների ցուցակը կազմած երկու ճիվաղներին՝ Վահե Քիսային և Արթին Քեհյային: Հերթն այժմ Բեհաետդին Շաքիրինն էր՝ Իթթիհատի անթագադիր արքան , Թալեաթի աջ ձեռքը : Հազարավոր հայ մանուկների թունավորողն էր նա: Նա՛ էր , որ Տրապիզոնի նահանգապետ Ջեմալ Ազմիի հետ միասին իրագործեց իր իսկ կողմից հղացած՝ Սև ծովում հայ երեխաներին խեղդելու ոճիրը : 1922 թվականի ապրիլի 17 – ին Արամի և Արշավիր Շիրակյանի գնդակները նրանց շանթահարեցին Բեռլինում , Թալեաթի սարսափահար կնոջ աչքի առաջ : Դահիճներն հավաքվել էին մեկ այլ շան` Թալեաթի տանը , մխիթարելու համար վերջինիս կնոջը` ամուսնու սատակման տարելիցին :

Արամն այնուհետև անցավ Ռումինիա , այնտեղից էլ` Արգենտինա : ՈՒխտագրվեց Գ . Նժդեհի կողմից ստեղծված Ցեղակրոն ՈՒխտերին ու շարունակեց իր պայքարն՝ այս անգամ արդեն գրի՛չը ձեռքին : Մեծ հայորդին իր մահկանացուն կնքեց 34 տարեկան հասակում , նրա շիրիմը հեռավոր Կորդովայում այսօր սրբավայր է , նրա ապրած կյանքի ուղին՝ Ավետարան՝ Հայ Վրիժառուի ձեռքում :

Artashes, Misak1921 թվականի հուլիսի 21 – ին Միսակ Թոռլաքյանը Կոստանդնուպոլսում սպանում է Ադրբեջանի ներքին գործերի նախկին նախարար Բիհբութ Ջիվանշիր Խանին : Թոռլաքյանի գործընկերներն էին Երվանդ Ֆունդուկյանն ու Հարություն Հարությունյանը : Անգլիական Ռազմական Դատարանը արդարացնում է Թոռլաքյանին , որպես անմեղսունակ :

1922 թվականի հուլիսի 25 – ին , Թիֆլիսում Պետրոս Տեր – Պողոսյանը և Արտաշես Գևորգյանը սպանում են Թուրքիայի ռազմածովային ուժերի նախկին նախարար Ջեմալին , որին դաժանության համար «մսագործ » էին անվանում :

StepanԱյդ գործողությանը մասնակցել են նաև Ստեփան Ծաղիկյանն ու Զարեհ Մելիք – Շահնազարյանցը :

Ցեղասպան հանցագործներից միայն Թուրքիայի նախկին ռազմական նախարար Էնվերն ու «Միություն և Առաջադիմություն կուսակցության » կոմիտեի գերագույն քարտուղար Նազիմն էին , որ կարողացան խուսափել « Նեմեսիսի » մարտիկների հետապնդումից : Սակայն նրա՛նց էլ անփառունակ վախճան էր սպասում . Էնվերը Գերմանիայից Բաքվով անցավ Միջին Ասիա : Այստեղ նա ղեկավարում էր հակախորհրդային բասմաչական շարժումը : 1922 թվականին , կարմիր բանակի հրամանատար Հակոբ Մելքումովը գնդակահարեց Էնվերին Տաջիկստանում :

Նազիմը վերադարձավ Թուրքիա , որտեղ կարճ ժամանակ անց , Քեմալ Աթաթուրքի դեմ մահափորձի համար մահապատժի ենթարկվեց :

«Նեմեսիսն » ընդհատվեց , երբ ընդունվեց « Պրոմեթևս » ծրագիրը : 1922 թ. հայ , վրացի և ազերի վտարանդի կառավարությունները մտան համագործակցության մեջ՝ ընդդեմ բոլշևիզմի , և ՀՅԴ ղեկավարությունը որոշեց ընդհատել թուրք ոճրագործների ահաբեկումը : Վերը հիշատակված բյուրոյականները հասան այն բանին , որ կասեցվեց « Նեմեսիսի » գործունեությունը : Թուրքն այլևս ցեղասպան չէր , այլ կովկասյան ժողովուրդների միակ պաշտպանը…

Գևորգ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

ArmAr.am


Դիտել WestArmenia, Ազգային գաղափարախոսություն, Արևմտյան Հայաստան, Զինված ուժեր, Թուրքիա, Իրավական փաստաթղթեր, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Ով է թուրքը, Վերլուծական, Ցեղասպանություն, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն