Ստամբուլում կսկսվի Իրանի և միջազգային միջնորդների վեցյակի միջև բանակցությունները
Այսօր Ստամբուլում սկսվել են Իրանի և միջազգային միջնորդների վեցյակի միջև բանակցությունները Իրանի միջուկային ծրագրի շուրջ:
Հինգշաբթի Ստամբուլ էր ժամանել Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի ղեկավար Սայեդ Ջալիլին: Նույն օրը կայացել է Ջալիլի հանդիպումը Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի հետ:
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հինգշաբթի Ահմեդ Դավութօղլուի հետ ունեցած մամլո ասուլիսի ժամանակ անդրադարձել է Իրանի միջուկային խնդրին: Նա հայտնել է, որ Ռուսաստանը մշտապես դեմ է եղել Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցներին` հույս հայտնելով, որ դրանք հնարավոր կհանվեն Ստամբուլի բանակցություններից հետո: «Մենք երբեք չենք աջակցել միակողմ պատժամիջոցներին, որոնք կծառայեն միայն որպես խոչընդոտ Իրանի համար»,- ասել է Լավրովը,-«Եթե ՄԱԳԱՏԵ-ն հաստատի, որ Իրանի միջուկային ծրագիրը խաղաղ բնույթ ունի, ապա Իրանը բոլոր իրավունքները կունենա մնացած երկրների նման օգտագործելու խաղաղ միջուկային էներգիան»:
ArmAr.am












