Նոր թափ թուրք-ռուսական հարաբերությունների՞ն
Հունվար 21, 2011թ. 15:30
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գարնանը կմեկնի Մոսկվա` մասնակցելու բարձրաստիճան համագործակցության խորհրդի երկրորդ նիստին:
Այս մասին հայտնել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ տրված համատեղ մամլո ասուլիսի ժամանակ:
«Մենք այսօրվա հանդիպմանը հնարավորություն ունեցանք վերանայելու մեր երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային զարգացումները: Խորհրդի երկրորդ նիստը տեղի կունենա Մոսկվայում գարնանը: Վարչապետ Էրդողանը և ես կմեկնենք Ռուսաստան` մասնակցելու հանդիպմանը: Այս հավաքները նոր մեծություն կտան թուրք-ռուսական հարաբերություններին»,-ասել է Դավութօղլուն:
ArmAr.am












