Եվրախորհրդարանը դատապարտել է քրիստոնյաների հալածանքները
Հունվար 25, 2011թ. 09:55
Ստրասբուրգում` Եվրոխորհրդարանի նստաշրջանում, ընդունվել է քրիստոնյաների հալածանքները դատապարտող բանաձեւ: «Եվրոմիությունն այլեւս աչք չի փակի ողջ աշխարհում քրիստոնյաների հալածանքների վրա», իր ելույթում հայտարարել է ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գծով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը:
Փաստաթուղթը Եգիպտոսում, Նիգերիայում, Պակիստանում, Ֆիլիպիններում, Կիպրոսում, Իրանում եւ Իրաքում քրիստոնյաների հանդեպ վերջերս ձեռնարկված բռնարարքների արձագանքն է: Բանաձեւում ընդգծվում է, որ Եվրոպայում առկա են կրոնական ազատության խախտման եւ խտրականության օրինակներ: Այդ մասին հաղորդում է Ինտերֆաքսը, վկայակոչելով Մոսկվայի պատրիարքարանի արտաքին եկեղեցական կապերի բաժնի կայքը:
Գրում է «Ազգ» օրաթերթը:
ArmAr.am












