Իսրայել. «Հարցն այն չէ, թե ե՞րբ Իրանը կունենա ռումբը, այլ…»
Հունվար 26, 2011թ. 15:20
Իրանը չի աշխատում միջուկային զենքի ստեղծման ուղղությամբ, սակայն նա կարող է ստեղծել այն մեկ-երկու տարում, եթե այդ երկրի ղեկավարությունը որոշի գնալ այդ քայլին:
Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել Իսրայելի ռազմական հետախուզության ղեկավար Ավիվ Քոչավին: «Հարցն այն չէ, թե երբ Իրանը կունենա ռումբը, այլ նրանում, թե ինչքան ժամանակ կանցնի այն պահից, երբ այդ երկրի ղեկավարները կտան ուրանի մինչև 90% հարստացման մասին հրամանը, մինչև նրա իրականացումը»,-ասել է Քոչավին Իսրայելի խորհրդարանի արտաքին հարցերով և անվտանգության հանձնաժողովի նիստի ժամանակ:












