Ուկրաինա-Թուրքիա ռազմավարական խորհուրդ
Հունվար 26, 2011թ. 15:35
Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստորագրել են համատեղ հռչակագիր երկու երկրների միջև բարձր մակարդակի ռազմավարական խորհրդի ստեղծման մասին:
«Փաստաթղթի նպատակն է ամրագրել Ուկրաինայի և Թուրքիայի միջև հարաբերությունների ռազմավարական գործընկերության մակարդակի դուրս բերումը և հարաբերությունների նոր ձևաչափի` բարձր մակարդակի ռազմավարական խորհրդի իրականացման մեխանիզմների ստեղծումը»,- հայտնում է Ուկրաինայի նախագահի մամլո ծառայությունը:
ArmAr.am
Երկրների ղեկավարների ներկայությամբ կնքվել են մի շարք այլ երկկողմ պայմանագրեր: Ուկրաինայի նախագահը մամլո ասուլիսի ժամանակ նաև հայտնել է ուկրաինական ընկերությունների` թուրքական բանակին զենք մատակարարելու ցանկության մասին:












